28/12/2021 22:15
Արմեն Ջիգարխանյանի թատրոնը միավորել են Մոսկվայի Սատիրայի թատրոնի հետ
Մոսկվայի դրամատիկական թատրոնը, որը ղեկավարում էր Արմեն Ջիգարխանյանը, միավորվել է Սատիրայի թատրոնի հետ։
«Դեկտեմբերի 28-ին Մոսկվայի քաղաքապետարանի մշակույթի վարչության որոշմամբ Մոսկվայի դրամատիկական թատրոնը, որը ղեկավարում էր Արմեն Ջիգարխանյանը, վերակազմակերպվել է՝ Սատիրայի ակադեմիական թատրոնին միավորվելու տարբերակով»,- տեղեկացնում է Մոսկվայի քաղաքապետարանը։
Միավորված թատրոնի գեղարվեստական ղեկավարն է լինելու Սերգեյ Գազարովը։ Նա խոստացել է պահպանել թատրոնների ոճն ու յուրահատկությունը՝ հավելելով, որ դրանց միավորմամբ ստեղծագործելու և արարելու նոր հնարավորություններ են բացվում։
«Բնականաբար, Արմեն Ջիգարխանյանի անունը ոչ միայն վառ կպահվի, այլև կդասվի նրա մեծանուն ընկերների և գործընկերների անունների շարքին, որոնցով հպարտանում է Սատիրայի թատրոնը»,- ասել է նոր գեղղեկը։