28/12/2021 18:14
Ապօրինի աշխատանքային միգրանտներին Ռուսաստանից կարող են արտաքսել
Հունվարի 1-ից Ռուսաստանում ապօրինի աշխատանքային գործունեություն ծավալած անձանց կարող են ոչ միայն տուգանել, այլև արտաքսել երկրից, տեղեկացնում է ՌԴ ՆԳ նախարարությունը։
Գերատեսչությունում նշել են, որ ՌԴ նախագահի կողմից ընդունված միջանկյալ միջոցների ժամկետը՝ վերաբերող աշխատանքային միգրանտներին, լրանում է 2021 թվականի դեկտեմբերի 31-ին։
ՌԴ ՆԳՆ տվյալներով՝ 2020 թվականի մարտից 7 միլիոնից ավելի օտարերկրացիներ Ռուսաստանի տարածքում գտնվելու թույլտվություն սահմանող փաստաթղթեր են ստացել, նրանցից 1,5 միլիոնը գրանցվել են երկրի տարածքում։
ՌԴ ՆԳՆ-ն աշխատանքային փաստաթղթեր չունեցող օտարերկրացի քաղաքացիներին խստորեն հորդորում է իրենց գերատեսչության մրամիններ դիմել մինչև դեկտեմբերի 31-ը։ Բացի այդ, գործատուները օտարերկրացի աշխատակիցների հետ աշխատանքային հարաբերությունները պետք է ամրագրեն համապատասխան ընթացակարգով և այդ մասին տեղեկացնեն եռօրյա ժամկետում։
Ռուսաստանում անօրինական գործունեության համար տուգանքը մինչև 5 000 ռուբլի է։ 2022 թվականից ՌԴ-ում ոչ օրինական հիմքով գտնվող աշխատանքային միգրանտներին կարող են արտաքսել՝ վերադարձի արգելքով։
«Օտարերկրացի քաղաքացիներին անօրինականորեն աշխատանքային գործունեության ներգրաված գործատուները ևս կարող են տուգանվել՝ յուրաքանչյուր այդպիսի աշխատակցի համար մինչև 800 000 ռուբլու չափով»,- հայտնել են ՌԴ ՆԳՆ-ից։
Նշենք, որ դեկտեմբերին գերատեսչությունը հայտնել էր, որ աշխատանքային միգրանտներին կտրամադրվեն չիպով քարտեր՝ պարունակող միգրանտի դեմքի էլեկտրոնային պատկերն ու մատնահետքերը։ Փաստաթղթում նշված կլինեն նաև նրա աշխատանքային գործունեության մասին հիմնական տվյալները։
Համավարակի բռնկման և սահմանները փակ լինելու պատճառով Ռուսաստանում գտնվող օտարերկրացիների թիվը զգալիորեն կրճատվել է։ 2021 թվականի մայիսի 1-ի դրությամբ Ռուսաստանում 5,66 միլիոն օտարերկրացի է գտնվել։ Նախկինի պես, նրանց մեծամասնությունը՝ 86 տոկոսը, ԱՊՀ անդամ երկրների քաղաքացիներ են։
ՌԴ-ում ամենից շատ կրճատվել է Ուկրաինայից (53 տոկոս) ու Մոլդովայից (51 տոկոս) ժամանողների թիվը։ Ղրղզաստանից եկողների թիվը կրճատվել է 18, Հայաստանից՝ 22, Տաջիկստանից՝ 35 տոկոսով։