28/12/2021 09:52
Սերժ Սարգսյանը հունվարի 2-րդ կեսին մամուլի ասուլիս կհրավիրի
ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը հունվարի 2-րդ կեսին մամուլի ասուլիս կհրավիրի:
Ասուլիսի ժամանակ Սերժ Սարգսյանը նոր մանրամասներ կհայտնի հանրությանը ԼՂ հակամարտության բանակցային գործընթացից:
Հիշեցնենք` երեկ տարին լրագրողների հետ հանդիպմանն ամփոփեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:
Դեկտեմբերի 24-ին լրագրողների ու ՀԿ-ների հարցերին պատասխանեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը. նա, սակայն, առցանց ձևաչափով էր ասուլիս հրաիրել: