28/12/2021 19:47
Ռուսաստանը կօգնի ԱՊՀ անդամ երկրներին՝ ուսումնասիրել կորոնավիրուսի գենոմը․ Պուտին
Ռուսաստանը կշարունակի աջակցել ԱՊՀ անդամ երկրներին՝ կորոնավիրուսի գենոմի ուսումնասիրության հարցում, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Սանկտ-Պետերբուրգում՝ ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովի ընթացքում։
«Անկասկած, մենք ուղղությամբ առաջ կընթանանք։ Շնորհակալ եմ հետագա համագործակցության առաջարկի համար»,- ասել է Պուտինը՝ ի պատասխան Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի ակնարկի, ըստ որի՝ վատ չէր լինի, եթե Ռուսաստանը շարունակեր օգնել ԱՊՀ անդամ երկրներին՝ կորոնավիրուսի գենոմն ուսումնասիրելու գործում։