28/12/2021 13:55
ՊԵԿ-ում քննարկել են պետական սահմանի անցման կետերում կազմակերպվող գործընթացների դյուրինացմանն ուղղված հարցեր
Պետական եկամուտների կոմիտեում տեղի է ունեցել ՀՀ վարչապետի որոշմամբ ձևավորված փորձագիտական խմբի հերթական հանդիպումը:
Միացյալ թագավորության «Լավ կառավարման հիմնադրամի» ֆինանսավորմամբ Համաշխարհային բանկի կողմից իրականացվող մաքսային վարչարարության զարգացման ծրագրի ներքո, միջազգային և տեղական փորձագետները 11 գերատեսչությունների ներկայացուցիչների հետ քննարկել են պետական սահմանի անցման կետերում կազմակերպվող գործընթացների, ինչպես նաև մաքսային գործառնությունների դյուրինացմանն ուղղված հարցեր:
Հանդիպմանը դիտարկվել են նաև սահմանային անցակետերի և արտաքին տնտեսական գործունեության կենտրոնների էտալոնային մոդելների ներդրման մեխանիզմները, որոնց հիմքում ընկած է տնտեսվարողների համար ներմուծման և արտահանման ժամանակ առավելագույն հարմարավետ պայմանների ապահովման առաջնահերթությունը: