28/12/2021 10:31
Երեք ֆուտբոլիստ հեռացել է «Փյունիկ»-ից
«Փյունիկ» ֆուտբոլային ակումբից հեռացել են եզրային հարձակվող Լազար Յովանովիչը, դարպասապահ Սևակ Ասլանյանը և պաշտպան Սուրեն Հարությունյանը։ Ֆուտբոլիստների հետ պայմանագրերը խզվել են երկկողմ համաձայնությամբ։
Լազար Յովանովիչը «Փյունիկին» էր միացել 2021թ.-ի սեպտեմբերին: 28-ամյա սերբ ֆուտբոլիստը թիմի կազմում անցկացրել է 6 խաղ:
Սևակ Ասլանյանը և Սուրեն Հարությունյանը հանդիսանում են «Փյունիկի» սաներ և մրցաշրջանի աշնանային հատվածում հանդես էին գալիս «Փյունիկ Ակադեմիայում»: Սևակ Ասլանյանը նաև 3 խաղ է անցկացրել «Փյունիկի» կազմում՝ Բարձրագույն խմբում իր նորամուտը նշելով 2020թ.-ի հունիսին:
«Փյունիկ» ՖԱ-ն շնորհակալություն է հայտնել Լազար Յովանովիչին, Սևակ Ասլանյանին և Սուրեն Հարությունյանին ցուցաբերած պրոֆեսիոնալիզմի համար և մաղթել հաջողություն հետագա կարիերայում։