28/12/2021 11:08
Հայաստանում մեկ օրում մահացել է 16 մարդ. հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 109 նոր դեպք
Դեկտեմբերի 28-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 344 649 դեպք, որոնցից 331 027-ն` առողջացած: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4157 պացիենտ, հայտնում են ԱՆ-ից:
Այսպիսով` երեկ կատարվել է 6547 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 109 նոր դեպք: Ունենք 186 առողջացած, 15 մահվան դեպք: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 7965 մահվան դեպք է արձանագրվել:
Նախորդ օրը արձանագրվել նաև մահվան 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Մահվան նման դեպքերի ընդհանուր թիվը 1500 է:
Մեկ օրում Հայաստանում մահացել է 16 կորոնավարակակիր:
Ընդհանուր կատարվել է 2 546 866 թեստավորում: