29/12/2021 18:41
Ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքում հայտնված քաղաքացին վերադարձվել է հայկական կողմին․ Արցախի ԱԱԾ
Արցախի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայությունը հայտնում է, որ հայկական կողմին է փոխանցվել դեկտեմբերի 29-ի առավոտյան մոլորվելու հետևանքով ադրբեջանցիների մոտ հայտնված՝ Արցախի Հանրապետության քաղաքացի Արմեն Աբրիկի Վերդյանը։
Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության կողմից համապատասխան միջոցառումներ են ձեռնարկվում Արցախի քաղաքացու կողմից ադրբեջանական կողմն անցնելու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ։