30/12/2021 13:50
Չպատվաստված քաղաքացիները կարող են օգտվել «մոլ»-երից ու խանութներից, իսկ հանրային սննդի օբյեկտներ և մշակութային վայրեր մուտքի սահմանափակումների մասին կհրապարակվի առաջիկայում
Կորոնավիրուսի դեմ չպատվաստված քաղաքացիների մուտքը հանրային վայրեր արգելող որոշման նախագիծն արդեն մշակվել է ու այս պահին գտնվում է արդարադատության նախարարությունում, ճեպազրույցում ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
«Երբ վերջնական եզրակացությունն ունենանք, արդեն կհրապարակենք, ու ի վերջո կմտնի նաև այդ պահանջը, որը վերաբերելու է հանրային սննդի վայրերին, մշակութային կենտրոններին։ Մոլերն ու խանութները՝ թե՛ սննդի, թե՛ այլ, այս պահին նման պահանջ չեն ունենալու»,– ասաց Ավանեսյանը։
Հիշեցնենք՝ դեռևս նոյեմբերին Ավանեսյանը հայտարարել էր, որ չպատվաստված քաղաքացիների մուտքը ռեստորաններ և մշակութային վայրեր արգելվելու է։ Նախատեսվող նոր սահմանափակումները, ըստ հայտարարության, կիրառվելու էին 2022 թվականի հունվարի 1-ից։