30/12/2021 19:10
Թուրքիայի պետական պարտքի 91 տոկոսը վերցվել է Էրդողանի իշխանության տարիներին
2002 թվականի դեկտեմբերից մինչև 2021 թվականի նոյեմեբերն ընկած ժամանակաշրջանում Թուրքիայի պետական գանձարանի ներքին պարտքն ավելացել է 1 տրիլիոն 116 միլիարդ լիրայով, իսկ արտաքին պարտքը՝ 1 տրիլիոն 298 միլիարդ լիրայով։
Այս տվյալները տեղ են գտել Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» պատրաստած զկույցում, որը վերաբերում է Թուրքիայի տնտեսությանը։
Ըստ զեկույցի՝ 2021 թվականի 11 ամիսների ընթացքում Թուրքիայի ներքին և արտաքին պարտքը կազմել է 125 միլիարդ լիրա։ Երկրի ընդհանուր պարտքն ավելացել է 895 միլիարդ լիրայով՝ հասնելով 2 տրիլիոն 708 միլիարդի։
ԺՀԿ-ի զեկույցում նաև նշվում է, որ 2 տրիլիոն 708 միլիարդ լիրա պետական պարտքի 91 տոկոսը՝ 2 տրիլիոն 465 միլիարդ լիրան, վերցվել է Ռեջեփ Թայիբ Էրդողանի գլխավորած «Արդարություն և զարգացում» կուսակցության իշխանության տարիներին։ Շեշտվում է, որ մինչև 2002 թվականը Թուրքիայի գանձարանի ներքին և արտաքին պարտքը միասին կազմել է ընդամենը 243 միլիարդ լիրա։