30/12/2021 11:46
Կառավարությունը փայատեր է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ում. Փաշինյանը 2021-ի կարևոր ցուցանիշներից համարեց
2021 թվականի կարևոր ցուցանիշներից մեկն այն է, որ ՀՀ կառավարությունը 2001 թվականից ի վեր` առաջին անգամ փայատեր է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ում, կառավարության այսօրվա նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նա ասաց, թե և հանրության շահի հետ են օրգանապես կապված, և ոլորտի շահերի:
«Այնպես որ` մեր որոշումները լիարժեք հավասարակշռված են», - նշեց Փաշինյանը: