30/12/2021 10:52
Հայաստանում մեկ օրում մահացել է 11 մարդ. հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 89 նոր դեպք
Դեկտեմբերի 30-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 344 826 դեպք, որոնցից 331 348-ն` առողջացած: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4005 պացիենտ, հայտնում են ԱՆ-ից:
Այսպիսով` երեկ կատարվել է 7216 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 89 նոր դեպք: Ունենք 196 առողջացած, 7 մահվան դեպք: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 7968 մահվան դեպք է արձանագրվել:
Նախորդ օրը արձանագրվել նաև մահվան 4 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Մահվան նման դեպքերի ընդհանուր թիվը 1505 է:
Մեկ օրում Հայաստանում մահացել է 11 կորոնավարակակիր:
Ընդհանուր կատարվել է 2 560 870 թեստավորում: