04/01/2022 11:45
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 90 նոր դեպք. մահացել է 3 քաղաքացի
Հայաստանում հունվարի 4-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 345 հազար 126 դեպք, որից 332 հազար 201-ը`առողջացած, 7986-ը` մահվան ելքով:
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 3429 բուժառու:
Մեկ օրում կատարվել է 4036 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 90 նոր դեպք, առողջացել է 203 քաղաքացի, արձանագրվել է մահվան 3 դեպք:
Թեստավորումների ընդհանուր թիվը հասել է 2 միլիոն 581 հազար 573-ի: