05/01/2022 15:53
Այրվել է Ղազախստանի իշխող կուսակցության՝ «Նուր Օթանի» մասնաշենքը
Ղազախստանի իշխող կուսակցության՝ «Նուր Օթանի» մասնաշենքը, որը գտնվում է Ալմաթիում, հրդեհվել է, հայտնում է zakon.kz-ը։
Լրատվամիջոցի տվյալներով՝ քաղաքի կենտրոնում բողոքի զանգվածային ցույցերը շարունակվում են, ցուցարարներն ավտոմեքենաներ են այրում։
«Նուր Օթանը» Ղազախստանի ամենամեծ քաղաքական կուսակցությունն է։ Հիմնադրման օրվանից այն ղեկավարել է Ղազախստանի առաջին նախագահ Նուրսլութան Նազարբաևը։ 2021 թվականի նոյեմբերի 23-ին նա կուսակցության ղեկավարությունը հանձնել է Ղազախստանի գործող նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևին։