05/01/2022 17:30
Ղազախստանի նախագահը ուղերձով է հանդես եկել և հայտարարել է, որ չի լքելու մայրաքաղաք Նուր Սուլթանը, ինչ էլ պատահի
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը ուղերձով է հանդես եկել։
Դիմելով երկրի բնակչությանը՝ Ղազախստանի նախագահն ասել է, որ մտադիր չէ լքել մայրաքաղաք Նուր Սուլթանը, ինչ էլ պատահի։
Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հայտարարել է նաև, որ այսօրվանից ինքն է գլխավորելու Ղազախստանի անվտանգության խորհուրդը։
Զանգվածային բողոքի ցույցերի պատճառով զոհվել են նաև ուժային կառույցների ծառայողներ, իրավապահներ, այդ պատճառով, ինչպես հայտնել է Ղազախստանի նախագահը, երկրի իշխանությունները առավելագույն կոշտ միջոցների են դիմելու՝ անկարգություններ հրահրողների նկատմամբ։