05/01/2022 15:16
Ալմաթիում անկարգությունների հետևանքով տուժած 190 քաղաքացու բուժօգնություն է տրամադրվել
Ալմաթիում բողոքի զանգվածային ցույցերի, անկարգությունների հետևանքով վնասվածքներ ստացած 190 քաղաքացի դիմել է բժշկական հաստատություններ, հայտարարել է Ալմաթիի քաղաքապետարանի հանրային առողջապահության վարչությունը։
190 քաղաքացուց 150-ին բժշկական հաստատություններ են հասցրել շտապ բուժօգնության ծառայության մեքենաներով, 40-ն իրենք են եկել բժշկական կենտրոններ։
40 մարդ հոսպիտալացվել է, վերակենդանացման բաժանմունքում է 7 հոգի, նրանցից 4-ը՝ ոստիկաններ։
Ընդհանուր առմամբ, ըստ գերատեսչության տվյալների, տուժել է 137 ոստիկան և 53 քաղաքացիական անձ։