05/01/2022 15:39
Ալմաթիի պարետը տվյալներ է հայտնել զանգվածային բողոքի ցույցերի հետևանքների մասին
Ալմաթիի պարետ Կանատ Թայմերդենովը հայտարարել է, որ հունվարի 5-ի գիշերը քաղաքում ակտիվացել են «ծայրահեղական խմբավորումները»։
«Նրանց հակաիրավական գործողությունների հետևանքով այրվել է 120 տրանսպորտային միջոց, այդ թվում՝ ոստիկանական ծառայության 33 ավտոմեքենա, շտապ բուժօգնության, փրկարար ծառայությունների մեքենաներ»,- տեղեկացրել է Թայմերդենովը ։
Պարետի հայտնած տեղեկությունների համաձայն՝ ավիրվել է 120 խանութ և առևտրային կետ, հանրային սննդի 180 կետ, փոքր ու միջին ձեռնարկատիրական 100 գրասենյակ։
«500 քաղաքացիական անձ, նրանց թվում՝ 130 կին ու տարեց, բռնության են ենթարկվել»,- հայտարարել է Ալմաթիի պարետը։