![Ղազախստանի նախագահը ուղերձով կդիմի երկրի բնակչությանը](https://www.aysor.am/news_images/638/1913081_1/f61d59221710a1_61d59221710e2.thumb.jpeg)
05/01/2022 16:42
Ղազախստանի նախագահը ուղերձով կդիմի երկրի բնակչությանը
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը շուտով ուղերձով հանդես կգա և կդիմի երկրի բնակչությանը, հայտնում է «Ռիա Նովոստի»-ն՝ հղում անելով իր աղբյուրին։
Դա կլինի այս օրվա ընթացքում երկրորդ ուղերձը, որով հանդես կգա Ղազախստանի նախագահը։
Կասիմ-Ժոմարտ Տոկաևը երկրում ստեղծված իրավիճակի կապակցությամբ իր նախորդ հայտարարության մեջ հայրենակիցներին կոչ էր արել խոհեմություն դրսևորել և չտրվել սադրանքներին: