05/01/2022 15:28
Ցուցարարները գրավել են Ղազախստանի նախագահական նստավայրը․ ԶԼՄ
Ալմաթիում զանգվածային բողոքի մասնակիցները գրավել են Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի նստավայրը, հայտնում է Zakon.kz-ը՝ հղում անելով ականատեսներին։
Մինչ այդ ղազախական «Vласть»-ը հաղորդել էր, որ մի քանի հազար ցուցարարներ փորձում են ներխուժել նախագահի կեցավայր։
«Ռիա Նովոստի»-ն ևս հայտնել էր, որ Ալմաթիում գտնվող նախագահական նստավայրի տարածքից կրակոցների ձայներ են լսվում, զանգվածային բողոքի մասնակիցները փակել են Կասիմ-Ժոմարտ Տոկաևի կեցավայր տանող Նազարբաևի անվան փողոցը, այնտեղից լսվում են նաև խլացուցիչ նռնակների ձայներ։