05/01/2022 19:30
Սկսվել է թուրքմենական գազի մատակարարումն Ադրբեջան՝ Իրանի տարածքով
Ադրբեջանի, Թուրքմենստանի և Իրանի միջև կնքված եռակողմ համաձայնագրի շրջանակում սկսվել է թուրքմենական գազի մատակարարումն Ադրբեջան՝ Իրանի տարածքով, հայտարարել է Ադրբեջանի պետական նավթային ընկերության՝ SOCAR-ի ներկայացուցիչը։
«Համաձայնագրի շրջանակում սկսվել է իրանա-ադրբեջանական սահմանով գազի մատակարարումը, որն իրականացվելու է երկու ուղղությամբ․ դեպի Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն, որտեղ մատակարարումն արդեն սկսվել է և Աստարա, որն Իրանի սահմանի մոտ է»,- ասել է SOCAR-ի ներկայացուցիչը։
Գազի ընդհանուր ծավալը երկու ուղղությամբ օրական 4 միլիարդ խորանարդ մետրից ավելի կլինի։,