05/01/2022 12:06
Հանրային վայրեր այցելելուց պետք է ներկայացնել թեստի բացասական արդյունք կամ պատվաստման սերտիֆիկատ. երկուշաբթի կհրապարակվի նախարարի հրամանը
Երկուշաբթի օրը կհրապարակվի նախարարի հրամանը, ըստ որի` հանրային սննդի վայրեր, մշակութային միջոցառումներ, համերգներ, թատրոններ այցելելուց քաղաքացիները պետք է ներկայացնեն կամ ՊՇՌ բացասական թեստի արդյունք կամ պատվաստման սերտիֆիկատ:
«Երկուշաթի օրը կհրապարակվի, առաջիկա 15 օրվա ընթացքում այն ուժի մեջ կմտնի»,-կառավարության նիստում հայտարարեց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը խնդրեց, կոչ արեց, որ ՀՀ քաղաքացիները պատվաստվեն:
Նա առաջարկեց, որպեսզի տնային այցեր կազմակերպեն ու չպատվաստված քաղաքացիներին կոչ անեն պատվաստվել:
Վարչապետն ասաց, որ Հայաստանում առկա են կորոնավիրուսի դեմ բոլոր պատվաստանյութերը. առաջիկայում էլ «Pfizer»-ը հասանելի կլինի: