07/01/2022 17:31
Պուտինը, Լուկաշենկոն և Փաշինյանը անթույլատրելի են համարում դրսից Ղազախստան հանցավոր խմբավորումների ներթափանցումը
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցներ է անցկացրել։ Քննարկվել է իրավիճակը Ղազախստանում, ընդգծվել է այդ երկիր հանցավոր խմբավորումների ներթափանցումը կանխելու անհրաժեշտությունը։
Այս մասին հայտնել է Բելառուսի նախագահի աշխատակազմի լրատվական ծառայությունը։
«Անդրադառնալով Ղազախստանում ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի առաքելությանը, երկրների առաջնորդներն ընդգծել են, որ ամենակարևոր խնդիրներից է դրսից Ղազախստան հանցավոր խմբավորումների ներթափանցումը թույլ չտալը»,- նշված է հաղորդագրությունում։