07/01/2022 10:37
Ղազախստանում 18 իրավապահ է սպանվել
Ղազախստանում գործող ահաբեկիչների կողմից շենքերի գրավման ժամանակ աշխատել են դիպուկահարներ, ասել է Ղազախստանի նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Դաուրեն Աբաևը։
«Ալմաթիում ոստիկանական բաժանմունքի շենքի գրոհ է ձեռնարկվել։ Ահաբեկիչների կողմից գործել են հատուկ հրացաններով դիպուկահարներ։ Ոչնչացվել են տեսահսկման տեսախցիկներ», - ասել է Աբաևը։
«Առնվազն մեկ հայտնի դեպք կա, երբ երիտասարդ կուրսանտին գլխատել են», - ասել է Աբաևը՝ հավելելով, որ ընդհանուր առմամբ սպանվել է 18 իրավապահ։
Աբաևի խոսքերով, «ահաբեկիչները բարիկադներ և ճանապարհային արգելապատնեշներ են տեղադրել գրավված բոլոր օբյեկտների վրա: Գրոհայինները հերթապահում էին գրավված ակիմատի յուրաքանչյուր հարկում, նրանք վերահսկում էին բոլոր մուտքերն ու ելքերը»: