07/01/2022 17:53
Արցախի Սուրբ Աստվածածին եկեղեցում մատուցվել է պատարագ, կատարվել է հոգեհանգստյան կարգ․ հոգևորականաց դասն այցելել է Ստեփանակերտի Եղբայրական գերեզմանոց
Հունվարի 7-ին՝ Սուրբ Ծննդյանը հաջորդող հանգուցյալների հիշատակության օրը, Արցախի թեմի առաջնորդանիստ Սուրբ Աստվածածին եկեղեցում, հանդիսապետությամբ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի, ձեռամբ Տեր Մատթեոս քահանա Դրավանցի, մատուցվել է սուրբ և անմահ պատարագ, որի վերջում կատարվել է հոգեհանգստյան կարգ:
Այնուհետև Սրբազան Հոր առաջնորդությամբ թեմի հոգևորականաց դասն այցելել է Ստեփանակերտի Եղբայրական գերեզմանոց՝ իր խոնարհումն ու աղոթքը բարձրացնելու հանուն հայրենիքի ու հավատքի նահատակված եղբայրների համար:
Հիշատակն արդարոց օրհնությամբ եղիցի. Ամեն։