08/01/2022 14:31
Ղազախստանում կոմունալ ծառայությունների սակագները կմնան նույնը․ թանկացումները ժամանակավորապես կասեցվել են
Կոմունալ ծառայությունների սակագները Ղազախստանում չեն բարձրանա մինչև հուլիսի 1-ը, հայտնել է երկրի էկոնոմիկայի նախարարությունը։
«Մինչև 2022 թվականի հուլիսի 1-ը կոմունալ ծառայությունների սակագները չեն բարձրանա։ Մասնավորապես՝ ջրամատակարարման, ջրահեռացման, ջեռուցման, գազամատակարարման և էլեկտրաէներգիայի մատակարարման ծառայությունների համար սահմանված սակագների թանկացման գործընթացը սառեցվում է»,- հայտնել են գերատեսչությունից։