08/01/2022 16:09
Տոկաևը Պուտինին տեղեկացրել է, որ իրավիճակը Ղազախստանում կայունանում է, սակայն հակաահաբեկչական գործողությունները պետք է շարունակվեն
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին տեղեկացրել է, որ իրավիճակը երկրում կայունանում է։
«Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը Վլադիմիր Պուտինին հայտնել է, որ իրավիճակը երկրում կայունանում է, սակայն դեռ կան ահաբեկչական հարձակումների օջախներ, այդ պատճառով ահաբեկչության դեմ պայքարը վճռականորեն շարունակվելու է»,- հայտնել է Ղազախստանի նախագահի աշխատակազմի մամուլի ծառայությունը։
«Կասիմ-Ժոմարտ Տոկաևը ՌԴ նախագահին երախտագիտություն է հայտնել սահմանադրական կարգն ու օրինականությունը վերականգնելուն աջակցելու նպատակով Ղազախստան ՀԱՊԿ խաղաղապահ հավաքական ուժեր ուղարկելու հարցի լուծմանն օժանդակելու համար»,- նշված է հաղորդագրությունում։