08/01/2022 14:53
Անհայտ անձինք սպառնացել են պայթեցնել ՌԴ-ում Հայաստանի և Բելառուսի դեսպանատները․ պահանջել են դուրս բերել ՀԱՊԿ զորախմբերը Ղազախստանից․ ՏԱՍՍ
Անհայտ չարամիտները հայտարարել են, որ կպայթեցնեն ՌԴ-ում Հայաստանի և Բելառուսի դեսպանատները և պահանջել են դուրս բերել ՀԱՊԿ զորախմբերը Ղազախստանից, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով իրավապահ մարմիններում իր աղբյուրին։
«Նախօրեին ՌԴ-ում Հայաստանի և Բելառուսի դեսպանատների էլեկտրոնային փոստին նամակներ են ուղարկվել՝ սպառնալիքով, որ կպայթեցնեն դեսպանատները։ Անհայտ անձինք պահանջել են դուրս բերել այդ երկրների զորախմբերը Ղազախստանի տարածքից»,- ասել է գործակալության աղբյուրը։
Նրա խոսքով՝ դեսպանատների շենքերը ստուգվել ենել, պայթուցիկ սարքեր կամ նյութեր չեն հայտնաբերվել։