09/01/2022 12:52
ՀԱՊԿ երկրների ղեկավարների առցանց հանդիպումը, նախնական, նախատեսվում է հունվարի 10-ին. ՀՀ կառավարություն
ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի առցանց նիստը, նախնական, նախատեսվում է անցկացնել հունվարի 10-ին, Aysor.am-ին հայտնեցին ՀՀ կառավարությունից։
Հիշեցնենք, որ Ղազախստանի նախագահ Կասիմ-ժոմարտ Տոկաևը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցում առաջարկել է առաջիկա օրերին ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի առցանց գագաթնաժողով անցկացնել:
Վլադիմիր Պուտինը աջակցել է նրա նախաձեռնությանը, հայտնլ էին Կրեմլից։
ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը լրագրողներին ասել էր, որ նիստի անցկացման կազմակերպիչը Հայաստանն է։