10/01/2022 22:40
Կորոնավիրուսի ավարտը սարերի հետևում չէ, բայց մինչ այդ հիվանդության մի քանի բռնկում կլինի․ ԱՀԿ ներկայացուցիչ
«Կորոնավիրուսի համաճարակի ավարտը տեսանելի է, սակայն առաջիկա 3 ամսում համաշխարհային առողջապահության համար ծանր կլինի»,- բրիտանական Sky News-ին տված հարցազրույցում ասել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության հատուկ ներկայացուցիչ Դեվիդ Նաբարրոն։
«Կարծես մարաթոնյան մրցավազքում լինենք, բայց չի կարելի ասել, որ մոտենում ենք ավարտին․ տեսնում ենք, որ ավարտը սարերի հետևում չէ։ Սակայն մինչև ավարտին մոտենալը հիվանդության ևս մի քանի բռնկում կլինի»,- ասել է ԱՀԿ ներկայացուցիչը։
Դեվիդ Նաբարրոյի գնահատմամբ՝ վիրուսը շարունակում է զարգանալ, առաջիկայում ի հայտ կգան Կորոնավիրուսի նոր շտամեր։ Ըստ նրա՝ թեև Արևմտյան Եվրոպայի առողջապահական համակարգը հաղթահարում է համավարակը, սակայն աշխարհի այլ մասերում իրավիճակը մոտ է կրիտիկականին։