10/01/2022 14:17
Ավարտվել է Ներքին Սասնաշեն-Մեծաձոր մոտ 9.2 կմ երկարությամբ ճանապարհահատվածի վերականգնումը
Ավարտվել է Ներքին Սասնաշեն-Մեծաձոր մոտ 9.2 կմ երկարությամբ ճանապարհահատվածի վերականգնումը, հայտնում են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից։
Այն միմյանց կապում է Թալին համայնքի Ներքին Սասնաշեն, Վերին Սասնաշեն, Վերին Բազմաբերդ, Մեծաձոր բնակավայրերը և միջպետական Մ-1, Երևան-Գյումրի-Վրաստանի սահման ավտոճանապարհը։
Ծրագիրն իրականացվել է ՀԲ-ի «Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավում» ծրագրով։