10/01/2022 17:46
«Օմիկրոն» շտամով վարակված 2 քաղաքացիները Հայաստան են եկել ԱՄՆ-ից ու Եգիպտոսից. Ռոմելլա Աբովյան
Հայաստանում մինչ օրս կորոնավիրուսի «Օմիկրոն» շտամի երկու բերովի դեպք է գրանցվել, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն Վարակիչ և ոչ վարակիչ հիվանդություններիի համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանը։
«Վարակված քաղաքացիները Հայաստան են եկել ԱՄՆ-ից և Եգիպտոսից»,-նշեց նա:
Աբովյանն ասաց, որ պացիենտները թեթև են տանում հիվանդությունը ու տնային պայմաններում են բուժումը ստանում:
Նա ընդգծեց՝ «Օմիկրոն»-ի պարագայում խորհուրդ է տրվում երրորդ՝ «բուստերային» պատվաստում իրականացնել:
Մասնագետը կոչ արեց ախտանշաներ ունենալու դեպքում անմիջապես դիմել բժշկի, ինքնաբուժությամբ չբաղվել: