10/01/2022 17:25
ԱԺ-ում կքննարկվեն 44-օրյա պատերազմում զոհվածների ընտանիքներին, Արցախից տեղահանվածներին բանկային արտոնություններ տրամադրելու հնարավորությունները
ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի նախաձեռնությամբ վաղն Ազգային ժողովում տեղի կունենա քննարկում՝ 44 օր տևած ռազմական գործողությունների հետևանքով զոհված զինծառայողների ընտանիքների անդամների, Արցախից տեղահանվածների համար բանկերի և վարկային կազմակերպությունների կողմից արտոնությունների սահմանման հնարավորությունների վերաբերյալ:
Քննարկմանը հրավիրվել են ներկայացուցիչներ ՀՀ կառավարությունից, ՀՀ Կենտրոնական բանկից, Հայաստանի բանկերի միության խորհրդի նախագահն ու գործադիր տնօրենը, մի շարք բանկերի ղեկավարներ: