10/01/2022 12:36
Հայ-վրացական սահմանի Սադախլո Բագրատաշեն անցակետում «Բարեկամություն» անունը կրող կամրջի կառուցման աշխատանքներն ակտիվ փուլում են
Հայ-վրացական սահմանի Սադախլո Բագրատաշեն անցակետում «Բարեկամություն» անունը կրող կամրջի կառուցման աշխատանքներն ակտիվ փուլում են, հայտնում են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից։
Շինարարական փուլի համար նախատեսված է 12 ամիս:
Երկու մասից բաղկացած նոր կամուրջը համապատասխանելու է միջազգային չափանիշներին, թողունակությունն ավելի մեծ է լինելու: Թողունակության շնորհիվ մեծ մեքենաները ստիպված չեն լինի կայանել կամրջի վրա, մաքսակետն անցնելու գործընթացն ավելի արագ ու անցնցում կլինի, ավելի հարմարավետ ու ժամանակակից:
Թե բեռնափոխադրումների, թե տնտեսական հարցերի, թե զբոսաշրջության տեսանկյունից կամուրջը կարևոր ենթակառուցվածք է լինելու: