10/01/2022 10:58
Հայաստանում մեկ օրում մահացել է 3 մարդ. հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 126 նոր դեպք
Հունվարի 10-ին` ժամը 11:00-ի դրությամբ, հանրապետությունում արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդության 126 նոր դեպք: Կատարվել է 3433 թեստավորում, առողջացել՝ 99 քաղաքացի, գրանցվել է 3 մահվան դեպք:
Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 345 981 դեպք, որոնցից 332 985 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 3480 պացիենտ:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 8004 դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1512 է:
Ընդհանուր կատարվել է 2 608 149 թեստավորում։