11/01/2022 16:40
Շոյգու․ Ղարաբաղի փորձը օգտակար էր Ղազախստանում ՀԱՊԿ զորախումբը տեղակայելիս
ՀԱՊԿ զորախումբը Ղազախստանում իր առաքելությունը կավարտի այդ երկրում իրադրության լիակատար կայունացումից հետո, այսօր հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն։
Նա նշել է, որ զորախումբը Ղազախստան է տեղափոխվել ընդամենը երեք օրում։
«Դա հնարավոր դարձավ ՀԱՊԿ անդամ պետությունների համադրված և օպերատիվ գործողությունների շնորհիվ։ Դրան էլ, իր հերթին, հնարավոր եղավ հասնել ինչպես համատեղ զորավարժությունների, այնպես էլ այն փորձի շնորհիվ, որ ձեռք է բերվել Սիրիայում ռուսական զորքի և Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ զորախմբի տեղակայման ընթացքում»։