11/01/2022 09:41
Տոկաև. Ղազախստանից ՀԱՊԿ խաղաղապահների դուրսբերումը կսկսվի երկու օրից, այն կտևի 10 օրից ոչ ավելի
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հայտարարել է, որ ՀԱՊԿ խաղաղապահ կոնտինգենտի դուրսբերումը կսկսվի երկու օրից և կտևի ոչ ավելի, քան 10 օր, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
«ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի հիմնական առաքելությունը հաջողությամբ ավարտվել է, երկու օրից կսկսվի ՀԱՊԿ խաղաղապահների միավորված կոնտինգենտի փուլային դուրսբերումը։ Կոնտինգենտի դուրսբերման գործընթացը կտևի ոչ ավելի, քան 10 օր», - ասել է նա՝ ելույթ ունենալով խորհրդարանի անդամների առջև։