11/01/2022 10:43
Ղազախստանի նախագահը պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման հնգամյա արգելք է սահմանել
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հայտարարել է կառավարության անդամների, շրջանների ղեկավարների և պատգամավորների աշխատավարձերի բարձրացման հնգամյա արգելքի մասին։
«Հնարավոր եմ համարում կառավարության անդամների, շրջանների ակիմների և պատգամավորների աշխատավարձերի բարձրացման հնգամյա արգելք հայտարարելը», - ասել է նա խորհրդարանի նիստում։
«Այս կատեգորիայի պետական ծառայողների աշխատավարձերը բավարար են», - ընդգծել է Տոկաևը։