11/01/2022 10:12
Ղազախստանի հատուկ ծառայությունը չի կարողացել և չի ցանկացել գնահատել երկրում ծավալվող իրադարձությունները. Տոկաև
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը սուր քննադատության է ենթարկել հանրապետության Ազգային անվտանգության կոմիտեի աշխատանքը։
«Մեթոդականորեն խարխլվել է մեր հասարակության համախմբվածությունը, այդ թվում՝ պրոֆեսիոնալ մշակված սցենարով բողոքի ակցիաների միջոցով։ Արմատական միջոցների կոնկրետ կատարողների նախապատրաստումն իրականացվել է գաղտնի։ Ազգային անվտանգության կոմիտեն չի կարողացել և չի ցանկացել հստակ գնահատական տալ այս դիվերսիոն աշխատանքին, չի նկատել ազգային անվտանգությանը սպառնացող կրիտիկական վտանգը», - խորհրդարանի նիստում ասել է Տոկաևը:
Նա նշել է, որ Ղազախստանի դեմ ահաբեկչական պատերազմ է սանձազերծվել։
«Մեր երկրի դեմ ահաբեկչական պատերազմ է սանձազերծվել. հակառակորդը ցուցաբերել է ծայրահեղ դաժանություն և ցանկացած քայլի պատրաստակամություն», - ասել է Տոկաևը։