11/01/2022 14:33
Հայաստանում կացության և հանրային սննդի կազմակերպում տեսակի աճը կազմել է 61.1%
2021թ․ հունվար-նոյեմբերը 2020թ․ հունվար-նոյեմբերի համեմատ՝ Հայաստանում ծառայությունների ծավալն աճել է 7.3%-ով, հայտնում են Էկոնոմիկայի նախարարությունից։
Կացության և հանրային սննդի կազմակերպում տեսակի աճը կազմել է 61.1%, իսկ ֆինանսական և ապահովագրական գործունեությունը՝ 2.3%։
Տեղեկատվություն և կապն աճել է 12.7%-ով, տրանսպորտինը՝ 28.1%-ով, անշարժ գույքի հետ կապված գործունեությունը՝ 24.6%-ով,
մասնագիտական, գիտական և տեխնիկական գործունեությունը՝ 21.6%-ով։
Ծառայությունների ծավալում առավել մեծ տեսակարար կշիռ ունեցող տեսակներից «մշակույթ, զվարճություններ և հանգիստ»՝ տեսակի ծավալը նվազել է 33.6 %-ով։