12/01/2022 11:08
Հայաստանում մեկ օրում մահացել է 6 մարդ. հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 289 նոր դեպք
Հունվարի 12-ին` ժամը 11:00-ի դրությամբ, հանրապետությունում արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդության 289 նոր դեպք: Կատարվել է 6134 թեստավորում, առողջացել՝ 83 քաղաքացի, գրանցվել է 4 մահվան դեպք:
Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 346 513 դեպք, որոնցից 333 200 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 3789 պացիենտ:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 8010 դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1514 է. նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսի վարակվածություն, սակայն մահը վրա է հասել այլ պատճառներով:
Մեկ օրում ընդհանուր մահացել է 6 կորոնավարակակիր:
Ընդհանուր կատարվել է 2 620 189 թեստավորում։