12/01/2022 12:15
Արցախում կորոնավիրուսի 12 նոր դեպք է գրանցվել, արձանագրվել է 3 մահ
Արցախի Հանրապետությունում հունվարի 11-ին կատարվել է 138 թեստավորում, որի արդյունքում կորոնավիրուսային հիվանդության 12 նոր դեպք է գրանցվել, հայտնում են Արցախի առողջապահության նախարարությունից:
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 46 վարակակիր: Բժիշկները 13 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 25-ինը՝ ծանր: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում։
Արձանագրվել է 3 մահվան դեպք։