13/01/2022 19:48
«Հայաստան» հիմնադրամը զինվորների բուժման համար «Արաբկիր» ԲԿ-ին ու «Կոշի» վերականգնողական կենտրոնին վերականգնողական մարզասարքեր և բժշկական պարագաներ է տրամադրել
Հետպատերազմյա շրջանում «Հայաստան» հիմնադրամի կարևոր առաջնահերթություններից է մարտերի ընթացքում վիրավորված զինծառայողների առողջության վերականգնումը:
Հիմնադրամից հայտնում են, որ տղաների վերականգնողական բուժման համար՝ «Հայաստան» հիմնադրամը համագործակցելով Արաբկիր բժշկական կենտրոնի և Կոշի վերականգնողական կենտրոնի հետ, նրանց տրամադրել է տարատեսակ վերականգնողական մարզասարքեր և այլ բժշկական պարագաներ:
Կենտրոններում յուրաքանչյուր զինվորի համար ընտրվել է իր առողջական վիճակին համապատասխան վերակագնողական կուրսն ու շարունակվել մինչև վերջինիս լիարժեք վերականգնումը:
Մանրամասները՝ տեսանյութում: