13/01/2022 20:16
Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների վրա ստվեր նետել չի ստացվի. Մարիա Զախարովա
Լեռնային Ղարաբաղում ռուս խաղապահների վրա ստվեր նետել չի ստացվի, այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Եթե նույնիսկ ինչ-որ մեկը ցանկանում է ստվեր նետել մեր խաղաղապահների վրա, չի ստացվի, քանի որ նրանց աշխատանքը լավ համակարգված է, հստակ, բխում է ճգնաժամի կարգավորման շահերից: Բայց առավել հստակության համար, կարծում եմ, ճիշտ կլիներ, որ այս հարցով դիմեիք Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչներին:
Խաղաղապահները մշտական կապի մեջ են երկու կողմի հետ էլ և անհրաժեշտության դեպքում իրականացնում են միջադեպերի հետաքննություն»,-նշել է Զախարովան՝ անդրադառնալով լրագրողի դիտարկմանը, թե Արցախում հրահրած միջադեպերով ադրբեջանական կողմը, կարծես թե, փորձում է ստվեր նետել Լեռնային Ղարաբառում ռուսական խաղաղապահ առաքելության վրա:
Հիշեցնենք՝ հունվարի 10-ին Կարմիր Շուկայի հարակից դիրքերից ադրբեջանցիներն անկանոն կրակ էին բացել գյուղի ուղղությամբ: Նույն օրը Ադրբեջանը հրադադարի ռեժիմը խախտել էր նաև Ասկերանի շրջանում։ Կրակը դադարել էր ռուս խաղաղապահների միջնորդությամբ: