13/01/2022 16:27
ՊԲ-ում գնահատականներ են տրվել թերացող ստորաբաժանումներին
Արցախի ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Կամո Վարդանյանի ղեկավարությամբ հունվարի 13-ին տեղի է ունեցել 2021 թվականի բանակային ուսումնական տարվա արդյունքների ամփոփմանը նվիրված ՊԲ-ի ռազմական խորհրդի նիստ, որին ներկա է գտնվել նաև Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:
Խորհրդակցության ժամանակ անդրադարձ է կատարվել հաշվետու ժամանակահատվածում տեղ գտած բանակային կարևորագույն զարգացումներին, ներկայացվել են ըստ ուղղությունների կատարված աշխատանքները, համապատասխան գնահատականներ են տրվել դրական ցուցանիշներով առանձնացած և նաև թերացող ստորաբաժանումներին, լավագույնները արժանացել են խրախուսանքի:
Ռազմական խորհրդի նիստի ավարտին նախանշվել են այն հիմնական անելիքները, որոնք առաջնային կլինեն 2022 թվականի բանակային ուսումնական տարվա ընթացքում: