14/01/2022 18:10
ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը դադարեցրել է «REvil» հաքերային խմբի գործունեությունը
Ռուսաստանի Դաշնության Անվտանգության դաշնային ծառայությունը, ԱՄՆ-ի գործընկերների հուշումով, դադարեցրել է «REvil» հաքերային խմբի գործունեությունը, որը հայտնի է դարձել Արևմուտքում ամերիկյան ընկերությունների դեմ լայնածավալ կիբերհարձակման մեղադրանքներից հետո, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
ԱԴԾ-ն հայտնել է, որ հաքերները մշակել են վնասակար ծրագրեր, կազմակերպել օտարերկրացիների բանկային հաշիվներից գումարների գողություն և կանխիկացնել դրանք՝ գնելով թանկարժեք ապրանքներ ինտերնետից։
Խուզարկության համար հիմք է հանդիսացել ԱՄՆ իրավասու մարմինների դիմումը։
25 հասցեներում խուզարկությունների ընթացքում հանցավոր խմբի 14 անդամներից առգրավվել է ավելի քան 426 միլիոն ռուբլի, այդ թվում, կրիպտոարժույթով, 600 հազար դոլար, 500 հազար եվրո, ինչպես նաև համակարգչային տեխնիկա և 20 պրեմիում դասի մեքենա։
Բերման ենթարկված անդամներին մեղադրանք է առաջադրվել: