14/01/2022 12:11
Հայաստանի և Թուրքիայի պատվիրակությունները ժամանել են ՌԴ ԱԳՆ՝ հարաբերությունների կարգավորման հարցով հանդիպման (Տեսանյութ)
Հայաստանի և Թուրքիայի պատվիրակությունները ժամանել են ՌԴ ԱԳՆ ընդունելությունների տուն, որտեղ կկայանա երկու երկրների հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպումը՝ երկկողմ հարաբերությունների կարգավորման շուրջ, հայտնում է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը։
Հայաստանի հատուկ ներկայացուցիչը Հայաստանի խորհրդարանի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն է, իսկ Թուրքիայինը՝ ԱՄՆ-ում նախկին դեսպան Սերդար Քըլըչը։
ՀՀ ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանը երեկ հայտարարել էր, թե, իրենց տպավորությամբ, Թուրքիան կիսում է Հայաստանի հետ առանց նախապայմանի երկխոսություն սկսելու մոտեցումը։
Նա նշել էր, թե այս հանդիպումը կրելու է ճանաչողական բնույթ։
«Դժվար է ակնկալել, որ մեկ հանդիպման արդյունքում հնարավոր կլինի ունենալ շոշափելի արդյունքներ, սակայն դրանով կտրվի գործընթացի մեկնարկը», - ասել էր ԱԳՆ խոսնակը։