14/01/2022 18:42
Նիկոլ Փաշինյանը Երասխ-Ադրբեջանի սահման և Մեղրիի հատվածների երկաթուղու վերականգնման ծրագրի վերաբերյալ որոշում է ստորագրել
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի Հանրապետության երկաթուղու Երասխ - Ադրբեջանի Հանրապետության սահման և Մեղրիի հատվածների վերականգնման ծրագրի աշխատանքների արդյունավետ իրականացման նպատակով աշխատանքային խումբ ստեղծելու մասին որոշում է ստորագրել:
Աշխատանքային խմբի ղեկավարը Նիկոլ Փաշինյանի խորհրդական Արտաշես Թումանյանն է: Վերջինս եռամսյա պարբերականությամբ վարչապետին պետք է ներկայացնի տեղեկատվություն աշխատանքային խմբի կատարած աշխատանքների վերաբերյալ:
Նշենք նաև, որ Արտաշես Թումանյանը հունվարի 14-17-ը ներառյալ գործուղվել է Մեղրի: