14/01/2022 18:19
Covid-ի դեմ խթանող պատվաստումները կենսունակ ռազմավարություն չեն. BBC
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կարծում է, որ Covid-ի դեմ խթանող պատվաստումները կենսունակ ռազմավարություն չեն։ Նույն կարծիքին է նաև Եվրոպական բժշկական գործակալությունը, գրում է BBC-ն։
«Եթե մենք ունենանք ռազմավարություն, ըստ որի պատվաստելու ենք խթանիչներով յուրաքանչյուր չորս ամիսը մեկ, մենք կարող ենք խնդիրներ ունենալ մարդու օրգանիզմի իմունային պատասխանի հետ: Եվ, իհարկե, մշտական պատվաստումներով բնակչությանը հոգնեցնելու վտանգ կա», - ասել է Եվրոպական բժշկական գործակալության պատվաստումների բաժնի ղեկավար Մարկո Կավալերին։
Փոխարենը, երկրները պետք է սկսեն մտածել ավելի երկար ընդմիջումներով խթանիչ պատվաստումներ իրականացնելու մասին և դրանք համապատասխանեցնել ցուրտ սեզոնի սկզբի հետ, ճիշտ այնպես, ինչպես այսօր անում են գրիպի պատվաստումները։