14/01/2022 13:44
Ադրբեջանցիների կողմից ձերբակալված Տեղ համայնքի բնակչին ռուս զինծառայողները հանձնել են ՀՀ ԶՈւ ներկայացուցիչներին. Լուսանկարներ
Երեկ՝ ժամը 16:00-ին, Տեղ բնակավայրից 11 կմ հյուսիս-արևմուտք Ադրբեջանի ԶՈւ զինծառայողների կողմից բերման է ենթարկվել ՀՀ Գորիսի շրջանի Տեղ համայնքի բնակիչ Սուրիկ Հմայակի Մաթևոսյանը, ով նշված տարածքում զբաղվել է խոշոր եղջերավոր անասունների արածեցմամբ։
Ռուսական հրամանատարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ երեկոյան ռուս խաղաղապահների միջնորդությամբ, երկու կողմերի ներկայացուցիչների հետ համագործակցությամբ, քաղաքացի Մաթևոսյանը հանձնվել է ՀՀ զինված ուժերի ներկայացուցիչներին։