15/01/2022 14:01
Գեղասահքի ԵԱ. Թինա Կարապետյան-Սիմոն Սենեկալ զույգը հաղթահարել է որակավորման փուլը
Էստոնիայի մայրաքաղաք Տալինում ընթացող Եվրոպայի առաջնությանը Հայաստանը ներկայացնող զույգը ռիթմիկ պարից հետո վաստակել է 65,58 միավոր և զբաղեցնելով 14-րդ տեղը՝ իրավունք ստացել մասնակցելու ազատ ծրագրին:
27 պարային զույգից եզրափակիչ փուլ անցել է 20-ը: Ազատ ծրագիրը կկայանա հունվարի 15-ին:
Տղամարդկանց մենասահքի ազատ ծրագրում էլ հանդես է եկել Հայաստանի մյուս ներկայացուցիչը՝ Սլավիկ Հայրապետյանը:
Ազատ ծրագրի համար Սլավիկը վաստակել է 100,09 միավոր: Հայ գեղասահորդի միավորների ընդհանուր թիվը 167,84 է: Նա եզրափակում է մրցաշարային աղյուսակը: